Aravot.am-ը գրում է.
«1.5 միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսեւորում: Մարդկային հասարակությունների դեմ երբեւէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, զորօրինակ՝ հրեաների Հոլոքոստը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»,-լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը: Նշենք, որ Թուրքիայի նախագահը Անկարայում հունվարի 27-ին ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Հայաստանին եւ հայկական սփյուռքին կոչ է արել «անցյալի ցավերը հետեւում թողնել եւ չփոխանցել սերնդեսերունդ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2014/01/28/426404/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



