Kinoashkharh.am-ը գրում է.
Երեկ` հունվարի 25-ին, ԱՄՆ Յուտա նահանգի Պարկ Սիթի քաղաքում հայտարարվեցին «Սանդենս» ամենամյա կինոփառատոնի մրցանակակիրները: Հաղթողների լրիվ ցուցակը զետեղված է փառատոնի կայքում:
«Լավագույն ամերիկյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաղթել է Դեմիեն Չազելլեի «Մտրակի փոկը» («Whiplash») ժապավենը: Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Ալեխանդրո Ֆեռնանդես Ալմենդրասի «Սպանել մարդուն» («To Kill a Man») հոգեբանական թրիլլերը:
Ժյուրին լավագույն ամերիկյան վավերագրական ֆիլմ է համարել վավերագրողներ Թրեսի Դրոզ Թրագոսի և Անդրյու Դրոզ Պալերմոյի «Ռիչ Հիլ» («Rich Hill») ժապավենը, որը պատմում է Միսուրի նահանգի մի մոռացված փոքր քաղաքի կյանքի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել