Մի զվարճալի դեպք իմ զինվորական ծառայությունից.
Այնպես ստացվեց, որ իմ զինվորական երդման օրը մահացավ ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը:
Երդման արարողության ավարտից հետո երեկոյան, երբ գնացինք զորանոց վաշտի տղերքով սեղան գցեցինք և շարունակեցինք մեր քեֆը: Քեֆներս արդեն հազար էր և մեկ էլ հանկարծ զորանոցի դուռը բացվեց և ներս մտավ մեր հրամանատարը, որը պատերազմի բոհով անցած խստապահանջ զինվորական էր և տեսնելով մեր վիճակը խիստ բարկացավ և բացատրություն պահանջեց մեզանից: Չնայած քեֆս հազար էր, բայց այդ պահին ինձ չկորցրի և առանց գլխարկի և գոտու զգաստ կանգնեցի հրամանատարի առաջ և ասացի. «Կամանդիր ջան, քանի որ թուրքերը այսօր լացում են, (կապված ալիևի մահվան հետ) ուրեմն հայերը պետք է քեֆ անեն և ուրախանան»:
Հրամանատարը զարմացած դեմքով նայեց ինձ ու ասաց. «քեֆ արեք տղերք ջան, թուրքի մերը...» և զորանոցից դուրս եկավ գնաց, որից հետո մենք շարունակեցինք մեր կերուխումը:)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=450406951726256&id=100002708650938&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել