Kinoashkharh.am-ը գրում է.
Յուսուպ Ռազիկովի «Ամոթ» կինոնկարը գլխավոր մրցանակ ստացավ 25-րդ Տրիեստի (Իտալիա) միջազգային կինոփառատոնում որպես լավագույն խաղարկային ֆիլմ: Այդ մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից: Մրցանակի հետ միասին ռեժիսորը ստացավ 5 հազար եվրո: «Ամոթը» մրցում էր ռեժիսոր Էմիր Բայգազինի «Հարմոնիայի դասերի» (Ղազախստան, Գերմանիա, Ֆրանսիա), Գետց Շպիլմանի «Հոկտեմբեր Նոյեմբերի» (Ավստրիա), Իգնաս Իոնինասի «Խաղացողի» (Լիտվա, Լատվիա) և այլ ֆիլմերի հետ:
«Ամոթ» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հյուսիսային փոքր ավանում, որտեղ ապրում են ստորջրյա նավաստիներն ու սահմանապահները: Սանկտ Պետերբուրգից ավան է ժամանում մի երիտասարդ կին, որը վերջերս է ամուսնացել նավապետ Պավել Կոմլևի հետ: Երբ ստորջրյա նավը` Կոմլևի ղեկավարությամբ, վերադառնա նավարկությունից, ավանը փակելու են: Սակայն այդ նավարկությունը նավի անձնակազմի համար վերջինն է դառնում: Ֆիլմը նկարահանվել է Կոլայի թերակղզում, իսկ տեղի բնակիչների մեծ մասի դերերը կատարել են Մուրմանսկի թատրոնի դերասանները:
2013 թ. ֆիլմն ընտրվել է որպես «Կինոտավրի» գլխավոր մրցանակի հավակնորդ, սակայն այն չի ստացել: Կառլովի Վարիում ստացել է Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍՍԻ) մրցանակը և ընտրվել «Բյուրեղապակե գլոբուս» անվանակարգում:
Կադր «Ամոթ» ֆիլմից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ