1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները:
1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Ջերմուկ առողջարանային քաղաքի երիտասարդները նույնպես անմասն չեն մնում տոնական միջոցառումներից: Չնայած, որ Ջերմուկում դեռ վաղ առավոտից առատ ձյուններ տեղում, տեղի երիտասարդները հավաքվել էին Ջերմուկի երիտասարդական կենտրունում և նախապատրաստվում էին նշել Հայոց բանակի կազմաորման 22-րդ տարեդարձը: Երիտասարդների նախաձեռնությամբ պատրստվեցին թռուցիկներ` նվիրված հայոց բանակի կազմաորման 22-րդ տարեդարձին և բաժանվեցին զին ծառայողներին և իրենց ընտանիքներին: Թռուցիկների բաժանման գործընթացը շարունակվում էիր երգ ու պարով:


Նարեկ Միրզոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել