Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ որոշում է ընդունվել, ըստ որի՝ չեղյալ է հայտարարվել հունվարի 16-ին ընդունված օրենքները, որը նախատեսվում է զանգվածային ակցիաների ժամանակ թույլ տրված իրավախախտումների դեպքում խստացնել պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Այս որոշման օգտին քվեարկել է 361 խորհրդարանական: Որոշումն ընդունելուց հետո պատգամավորներն իրենց գոհունակությունն են հայտնել ծափահարություններով:
Ընդունված 11 օրենքներից 9-ը չեղյալ է հայտարարվել, իսկ 9 օրենքի քննարկում անցել է փաթեթներով:
Հիշեցնենք, որ ողջ Ուկրաինայում բռնկված ցույցերի մասնակիցների հիմնական պահանջներից էր հունվարի 16-ին ընդունված օրենքների չեղյալ հայտարարելը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=128531&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



