Lurer.com-ը գրում է.

Դուրս բերել ոստիկաններին Կիևի փողոցներից և արձագանքել ուկրաինացի ժողովրդի դժգոհությանը: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նման կոչով դիմել է Յանուկովիչին: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

Նա մասնավորապես նախազգուշացրել է Ուկրաինայի նախագահին կանխել սպառնացող ծայրահեղական այն գործողությունները, որոնց համար անհրաժեշտ կլինի կտրուկ միջոցառումներ ձեռնարկել:

«Չի կարելի անտեղի ժամանակ վատնել, հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-հեռախոսազրույցի ընթացքում Յանուկովիչին ասել է Բայդենը:

Սա, ի դեպ 7 օրվա ընթացքում Բայդենը և Յանուկովիչի երկրորդ հեռախոսազրույցն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել