Հունվարի 28-ին Հայաստանը տոնում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22 ամյակը: Հայոց բանակը բազում փորձությունների է հանդիպել իր պատմության ընթացքում, բայց մեր հայ զինվորը միշտ պատվով և հաղթանակած է դուրս եկել ցանկացած իրավիճակից: Այս խոսքերի վառ ապացույցն են նաև հունվարի 19-ի դեպքերը:
Ցանկանում եմ, որ մեր բանակը հզորանա, բայց միայն խաղաղ պայմաններում, ցանկանում եմ, որ երբևէ հայ զինվորի արյուն էլ երբեք չթափվի: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն զինվորներին և սպաներին, որոնք այսօր պաշտպանում են մեր սահմանները, որպեսզի ցանկացած քաղաքացի անհոգ լինի, որ իր Հայրենիքը պաշտպանված է:
Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22 ամյակի կապակցությամբ և մաղթել մեր զինվորներին և սպաներին բարի ծառայություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Urikhanyan.Tigran/posts/706043242774299?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել