Դուշման (իսկական անունը՝ Վարդան Ստեփանյան), (1966, Երևան - 1992, Մյուրիշեն, թաղված է Եռաբլուրում (Երևան), Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի։

Վարդանը մասնակցել է Շուշիի ազատգրմանը և երբ Շուշին ազատագրված էր ոսոխ թշնամուց, նկատում են, որ Վարդանը չկա: Նկատում են, որ Վարդանը շամպայնի շշի պարունակությունը շաղ տալով շրջում է գերեզմանների մոտով ու ինքն իրեն խոսում: Մոտենում են ու լսում թե ինչպես է խոսում 
«Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»:



Ու երբ հարցնում են, ասում է, 
-Մեր պապերն են երազել Շուշին ազատագրված տեսնել, երազել են մեր պես նշել այս օրը, բայց չեն հասցերլ և անհանգիստ էին իրենց շիրիմներում:
Ու հիմա նրանք թող մեր հետ խմեն մեր ազատգրված Շուշիի կենացը ու հանգստանան, որ իրենց հողն ազատագրված է:

Հ.Գ. Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր կհավանեն այս գրառումը, իրենց էջերում մեր հերոսների նկարները տարածել և մի փոքրիկ պատմության գրել այդ հերոսի կյանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել