Օլանդը Թուրքիային կոչ է արել ճանաչել հայերի ցեղասպանությունըSlaq.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:

Վերջին 22 տարիներին սա Ֆրանսիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Թուրքիա:

«Նման իրադարձություններ հիշելը միշտ էլ ցավոտ է, սակայն անհրաժեշտ է»,- ասել է Օլանդը՝ խոսելով ցեղասպանության մասին: Նա ավելացրել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքը, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել