Haynews.am-ը գրում է.
ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստից հետո հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կասեցրած 8 զինծառայողներն ու նրանց հրամանատարը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրվեցին «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Նրանցից 3-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հունվարի 28-ին կարժանանան նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:
Բարձրագույն պարգևների ապագա արժանի տերերը ևս մեկ անգամ հիշում են իրենց ընկերոջ հերոսությունը և, առհասարակ, այդ ճակատագրական և հերոսական օրը` հուզմունքով և փոքր-ինչ կաշկանդվածությամբ: Տղաների հրամանատարն «արդարացնում» է` իմ տղերքը չեն կաշկանդվում միայն թշնամու առաջ:
«Դիտորդները կանգնած էին պոստին, կրակոց է եղել, եկել են դասակի հրամանատարին ասել, նա էլ տղերքին հանել է դուրս և կանգնացրել, մի 15 րոպե անցել է, հետո սկսել են կրակել, Արմենին էդ վախտ են վիրավորել, հետո բան են քցել մեր ուղղությամբ, մենք էլ սկսեցինք կրակել և հակառակորդին հետ մղեցինք, թույլ չտվեցինք, որ ներխուժեն մեր կողմը: Իրանք մոտ 30 հոգի էին, մենք` 9-ը»,- պատմում է ծինծառայող Արսեն Հովհաննիսյանը:
Նրան լրացնում է իր ընկեր զինծառայող Նորայր Մկրտչյանը. «Էդ ժամանակ ես Արմենից մի քիչ կողի էի կանգնած: Առաջին կրակոցը, որ լսեցի, այդ ուղղությամբ կրակել եմ, բայց դրանից հետո խառը կրակոցներ լսվեցին, ես սկզբում իմացա մեր տղերքն են, բայց ջոկեցի խառը տեղերից կրակոցներ են, հետո ասկոլկեք թռան, մի ասկոլկեն կպավ դեմքիս, սկսեց արյուն գալ, մեր դիրքի ավագը ձեն տվեց` Նորո ի՞նչ կա, ասեցի` Արմենի ձենը չեմ լսում: Իմ դեմքի արյունը տեսնելով` նա ինձ տարավ կացարան, իսկ Արմենը, պարզվում է, արդեն չկար… Կացարանում անմիջապես գրանատները հանեցինք, մի կես ժամ բոյ ենք տվել, նրանք 8 զոհ են տվել, մի քանի տասնյակ վիրավոր: Առաջինը ես ու Արմենն ենք մեր վրա ընդունել կրակոցները, գիշերվա 23.05-ի սահմաններում է եղել: Ես վիրավորվում եմ, ինձ տանում են կացարան, հետո իմանում եմ, որ Արմենը մահացած է: Կներեք, հուզված եմ, դրա համար ցաքուցրիվ եմ խոսում»:
Տղաների հետ զրույցից հետո ինձ է մոտենում Նորայր Մկրտչյանի հայրը և խնդրում իրեն ուղեկցել հերոս տղաների հետ քիչ հետո նկարվել պատրաստվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ:
Հարցնում եմ` ի՞նչ հարցով, պատասխանում է. «Ուզում եմ խնդրել, որ տղայիս և, ինչու չէ, մյուսներին մի 10 օրով արձակուրդ տա, որ մի քիչ դադար տան և անմիջապես դիրք չտանեն, ախր իրենք և, հատկապես, իմ տղեն, որ Արմենին մոտ է եղել կանգնած, լուրջ սթրես է տարել, հոգեբանական էն վիճակում չի, գիշերը գոռում է. «Արմե~ն, Արմե~ն»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել