1in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն:
- Պարոն Բոժկո, մեզ հետաքրքրում են ներկայումս Մայդանում տիրող տրամադրությունները: Տպավորությունկա, որ այնտեղ իրենց իրավունքների համար պայքար մղողուկրաինացիների մի մեծ հատվածն այլևս վստահությունչունի նույնիսկ ընդդիմության առաջնորդների նկատմամբ, որի արդյունքում կիսվել են նրանց դիրքորոշումներըիրավիճակի քաղաքական և ուժային լուծման միջև: Այդպե՞ս է արդյոք:
- Մայդանը բանակ չէ, որտեղ գոյություն ունի հստակ միաձայնություն: Յուրաքանչյուրն ունի իր սեփական կարծիքը՝ կախված իր կյանքի փորձից, իրադարձությունների զարգացման վերաբերյալ իր տեսլականից, այս կամ այն գնահատականներից: Բացի դրանից, շատ են Մայդանում հատուկ ուղարկված անձինք, որոնք փորձում են Մայդանը սասանել ներսից՝ կոնֆլիկտներ սադրելով: Ուստի այն, որ տարբեր ձայներ են լսվում, բնական է: Կարևորը ռազմավարական խնդիրն է՝ փոխել մինչ այս գոյություն ունեցող իրավիճակը, ընդդիմության դիրքերն ամրապնդելը:
Երեք քաղաքական ուժերի առաջնորդները ստանձնել են ողջ պատասխանատվությունը: Այս պահին այլոք չկան ինչպես, և չկան 100 տոկոսանոց հաղթող սցենարներ: Ինչպես տեսնում եք, բանակցություններն ընդմիջվում են ուժային գործողություններով՝ ամրապնդելով այս կամ այն մարդկանց դիրքերը: Ամենակարևորը՝ խուսափել գլոբալ դիմակայությունից, որը կարող է զուգորդվել արյունահեղությամբ: Կարծում եմ, որ ինչպես այս, այնպես էլ մյուս կողմում նման հասկացողություն կա: Բայց կարող են լինել սպոնտան իրավիճակներ, որոնք կարող են արմատապես փոխել բանակցությունների և դիմակայության ընթացքը:
-Առաջին հայացքից ամենաբարդն ընդդիմության երեք առաջնորդների դրությունն է: Նրանք, ըստՁեզ, ճի՞շտ ուղով են առաջ շարժվում:
- Կարծում եմ, որ անհրաժեշտ է շարունակել բանակցային գործընթացը, հասնել իշխանության վերաձևավորման անշրջելիության երաշխիքների, հայտարարել երկրի ողջ պատասխանատվությունը ստանձնելու մասին, բանտարկյալներին և ձերբակալված ցուցարարներին պաշտպանել, դիմել միջազգային կառույցներին: Դեռևս նրանք այս ամենն ունեն: Կարծում եմ, որ շատ բան կախված է վաղվա օրվանից, երբ կկայանա Գերագույն ռադայի հերթական նստաշրջանը: Եթե մեծամասնության շրջանում համաձայնություն լինի, ապա կարելի է խոսել իշխանության վերաձևավորման մասին: Եթե իրավիճակն իրենց ձեռքը վերցնեն «բազեները», ապա իրավիճակը կվատանա, ընդ որում՝ բոլորի համար:
- Պարոն Բոժկո, տեսակետներ կան, որ Յանուկովիչն արդեն դուրս է մղվում գործընթացներից: Դուք ունե՞ք նման տպավորություն:
- Կարծում եմ, որ ճշմարտության ժամը կգա այն ժամանակ, երբ բողոքի շարժումը հասնի իր գագաթնակետին: Այդ պարագայում կարելի է նշել Յանուկովիչի դերակատարությունն ու հնարավորությունները՝ որպես նախագահ և քաղաքական գործիչ: Իսկ մինչ այդ կարելի է միայն ասել, որ իշխանությունն իրականացնում է բազմաքայլ կոմբինացիա՝ և շարժման մասնատման ուղղությամբ: Ի դեպ, ամեն ինչ չէ, որ մենք տեսնում ենք ու գիտենք: Վերցնենք հենց, այսպես կոչված, «մահվան էսկադրոնների» գործողությունները՝ ակտիվիստների վերացում, և նրանց հրաձգությունը:



