Kinoashkharh.am-ը գրում է.
Դերասան Ռոբերտ դե Նիրոն «Սանդենս» կինոփառատոնում ներկայացրել է «Հիշելով նկարչին» վավերագրական ֆիլմը` նվիրված իր հորը: Ռոբերտ դե Նիրո ավագը հեռացել է ընտանիքից, երբ գիտակցել է, որ համասեռական է:
Ֆիլմի սցենարը դերասանը գրել է` կարդալով հոր`էքսպրեսիոնիստ նկարիչ Ռոբերտ դե Նիրո ավագի օրագրերը: Դերասանի հայրը` երկրորդ սերնդի իտալացի ներգաղթյալը, աբստրակտ նկարչությամբ է զբաղվել 40-50-ական թթ.:
Նա ճանաչված էր գեղարվեստական շրջանակներում և վայելում էր կերպարվեստի նշանավոր հավաքորդ Պեգգի Գուգենհեյմի հովանավորությունը: 1942 թ. նա Նյու Յորքի ստեղծագործական թաղամասում գտնվող արվեստանոցը մտավ իր սիրուհու` ուսանողուհի և նկարչուհի Վիրջինյա Էդմիրալի հետ, որը մեքենագրուհի էր աշխատում գրող Հենրի Միլլերի մոտ: Շուտով զույգը որդի ունեցավ, որին ի պատիվ հոր անվանեցին Ռոբերտ:
Դե Նիրո ավագը, ինչպես և շատ ուրիշ աբստրակտ-էքսպրեսիոնիստ նկարիչներ, սկսեց հազվադեպ ցուցադրվել 1960-ական թթ., երբ մեծ տարածում գտավ պոպ արվեստը: Այդ ժամանակ գեղանկարիչը մեկնեց Ֆրանսիա, ուր ապրեց մի քանի տարի: Հետագայում նրան ֆինանսապես սկսեց օգնել որդին, որ արդեն նկարահանվում էր դրամարկղային ֆիլմերում: Դե Նիրո ավագը վախճանվել է 1993 թ., քաղցկեղից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ