Slaq.am-ը գրում է.
Օրեր առաջ լուրեր են տարածվել, որ Արարատի նորընտիր քաղաքապետ Հայկ Հայկյանը Գրին քարտ է շահել և ընտանիքով տեղափոխվելու է ԱՄՆ: Որքանո՞վ են լուրերը համապատասխանում իրականությանը, արդյո՞ք դրանք ճշմարտության հետ որևէ կապ ունեն` Slaq.am-ը խոսեց Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի հետ:
-Պարոն Հայկյան, լուրեր են տարածվել, որ Դուք Գրին քարտ եք շահել, և պատրաստվում եք լքել Հայաստանը: Արդյո՞ք լուրերը համապատախանում են իրականությանը:
-Դա այնքան անհեթեթ է ինֆորմացիա է, որ ես անգամ չէի ցանկանա պատասխանել այդ հարցին: Ես նոր եմ ընտրվել քաղաքապետ և իմ առջև մեծ պատասխանատվություն և հսկայական ծրագրեր ունեմ: Ես ժամանակ չունեմ անգամ մեկ րոպեով քաղաքից բացակայելու, քանի որ լծված եմ իմ խոստումները իրականացնելուն: Երբևէ ցանկություն չեմ ունեցել լքել Հայաստանը:
-Ի՞նչ եք կարծում, արդյոք սրանք Ձեր քաղաքական հակառակորդների կողմից տարածվող ստահոդ լուրեր են:
-Ինքս անձնական հակառակորդներ և թշնամիներ չունեմ, հետևաբար կարծում եմ, որ սրանք ընտրություններին ինձ և իմ քաղաքական թիմին պարտված ուժի կողմից հարթակ նետվող ստահոդ լուրեր են, ինչի համար ցավում եմ: Եվ կոչ եմ անում այդ քաղաքական ուժին ոչ թե բամբասանքներով զբաղվել, այլ` համագործակցել Արարատի քաղաքապետի հետ` «Արատատի ցեմետի գործարան»-ի ռեսուրսները քաղաքին և քաղաքացուն ծառայեցնելուն: Տարիներ շարունակ գործարանը աշխատացնել միայն սեփական գրպանի համար` շահագործելով արարատացուն և մարզի ռեսուրսները մեղմ ասած` անթույլատարելի է: Ես չեմ պատրաստվում թույլ տալ այս ձևով շարունակել աշխատել, և կարծում եմ` սա է պատճառը, որ ինձ Միացյալ նահանգներ են «ուղարկում»:



