Թուրքիայի Բաթմանի (պատմական Սասուն) համալսարանի գիտական հետազոտությունների կենտրոնը 5 շրջաններում «մշակութային գույքագրման» աշխատանքներ է կատարել, փոխանցում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Ուսումնասիրության արդյունքում 350 շինությունների մնացորդներ են գտնվել, որոնք պատկանում են տեղանքի հայկական վանքերին, եկեղեցիներին, ամրոցներին, բնակավայրերին և անգամ մզկիթներիՆ:

Այս բոլոր պատմական արժեքների մնացորդների զգալի մասն օգտագործվել է տեղի քուրդ և թուրք գյուղացիների կողմից` գոմեր, տներ և այլ շինություններ կառուցելու նպատակով:



6 ամիս տևած հետազոտությունն անցկացվել է 5 հոգանոց խմբի կողմից հիմնականում Սասունի տարածքում:

Աշխատանքներին իր աջակցությունն է հայտնել նաև Ստամբուլում գործող Սասունի հայերի միությունը:

Հայկական կազմակերպության նախագահ Ազիզ Դաղջըն հայտարարել է, որ ցավոք շատ հայկական և ասորական շինություններ և դրանց մնացորդներ տեղի գյուղացիների համար ծառայել են որպես քարահանք:

Նա նշել է, որ դրանց նկատմամբ ուշադրությունը կվանի գանձ որոնողներին և դրանց որպես շինանյութ նայող մարդկանց, ինչպես նաև զբոսաշրջության զարգանալու հնարավորություններ կստեղծի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել