Թուրքական «Գալաթասարայ» սպորտային ակումբը հատուկ մրցանակ է հանձնել հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին:

«Գալաթասարայի մրցանակը» տնտեսագիտության ոլորտում այս տարի բաժին է հասել պոլսահայ Աճեմօղլուին:
Մրցանակը հայազգի տնտեսագետին է շնորհվել Ստամբուլի Գալաթասարայի վարժարանում:




Այսպիսով, Աճեմօղլուն դարձել է առաջինը, ով ստացել է «Գալաթասարայի մրցանակը». այս մրցանակաբաշխությունն անցկացվում էր առաջին անգամ, և ըստ կազմակերպիչների` շարունակական է լինելու:

Նշենք, որ 45-ամյա Տարոն Աճեմօղլուն, ով ծնվել է Ստամբուլում, հայկական ընտանիքում, 2004 թվականից ամերիկյան Մասսաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է:

Նա ժամանակակից ամենահայտնի տնտեսագետներից է: Աճեմօղլուն ընդգրկվել է ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում: Պաշտոնական Անկարան ներկայումս հայազգի տնտեսագետին Թուրքիայում պաշտոններ առաջարկելու ոչ այնքան հաջող փորձեր է անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել