Երեկ որոշ տեղեր նկատեցի հերթական ապատեղեկատվություն: Այս անգամ, իբր թե, Ուկրաինայի հայ համայնքի հավաքած միջոցներով գտել և սպանել են Սերգեյ Նիգոյանին սպանողներին (նշում են, որ Բերկուտի ջոկատից է սպանողը):
Սուտ: Բացարձակ:
Նպատա՞կը
Ինչ-որ մեկը շատ է ուզում խաղացնել հայկական քարտը Ուկրաինայում: Երկու ուղղությամբ:
ա. Կիևի հայ համայնքի ղեկավարությունը բավականին լավ հարաբերություններ ունի ներկայիս ղեկավարության հետ, ինչի պատճառով նույն ադրբեջանցիներին Ուկրաինայում հայերը բավականին ճնշած էին պահում վերջին մի քանի տարիների ընթացքում, և մի քանի խոշոր գործարքներ Ուկրաինայի ու Ադրբեջանի մեջ ուղղակի խափանվել են: Հայերը բավականին կշիռ ունեն նաև Ուկրաինայի արևմտյան մասում, որտեղ հիմնականում ընդդիմադիրներ են, սակայն դա որևէ կերպ չէր անդրադառնում հայերին:
բ. Քանի որ, Ռուսաստանի հասարակության մեծ մասը և ղեկավարությունը և մեդիադաշտը դեմ են մայդանիստներին, փորձ է կատարվում հերթական անգամ հայերի նկատմամբ արթնացնել ատելություն:
Ո՞ւմ է ձեռնտու:
Հետևությունները թողնում եմ ընթերցողին, սակայն մի բան պետք է հիշել, հայերը արդեն առաջին զոհն տվել են այս ներուկրաինական պատերազմում: Ու Աստված տա, վերջինը:



