Footsport.am-ը գրում է.
Այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Մաշանտակետ քաղաքում ավարտվեց 80 հազար դոլար մրցանակային հիմնադրամով Foxwoods Open անվանումով արդեն 12-րդ անգամ կազմակերպվող շախմատի փառատոնը: Այս ստուգատեսի գլխավոր մրցաշարի 39 մասնակիցների թվում էր ամերիկահայ տաղանդավոր պատանի շախմատիստ, 2012թ. մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն, 13-ամյա միջազգային վարպետ Սամուել Սևյանը:
Շվեյցարական մրցակարգով ընթացող այս յուրատեսակ մրցաշարում 9 մրցափուլերն անցկացվեցին ընդամենը 5 օրում: Տաղանդաշատ պատանի հայ շախամատիստը մեկ անգամ էլ ապացուցեց, որ իր հետ զուր չեն մեծ հույսեր կապում և համարում ԱՄՆ-ի շախամատի ծագող աստղերից մեկը:
Մրցաշարի եզրագծում Սամուելը առավել քան տպավորիչ ու համոզիչ հաղթանակներ տարավ ԱՄՆ-ի հեղինակավոր երկու շախմատիստների՝ տղամարդկանց ԱՄՆ-ի քառակի չեմպիոն, 46-ամյա գրոսմայստեր Ալեքսանդր Շաբալովի և երկրի առաջատար գրոսմայստերներից մեկը համարվող, 43-ամյա Ալեքսանդր Ստիպունսկու նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ