Ասում են, որ...

Թե ինչու են տղաները կապույտը, իսկ աղջիկները վարդագույնը նախընտրում հարցի պատասխանը գտնելու համար գիտնականները անդրադարձել են մեր անցյալին:
Աղջիկներին իսկապես գրավում է վարդագույնը և կարմիրը , իսկ տղամարդկանց կապույտը և կանաչը, և նրանք կարծում են, որ դա կապված է անցյալում մարդկանց որսորդ և բերք հավաքող լինելու հետ:
Կնոջ ուղեղը ծրագրավորված ընտրում է մանուշակագույնը, վարդագույնը, կարմիրը, որը իր գենետիկ հիշողությամբ հատապտղի և մրգի գույնի հետ է ասոցացվում:
Տղամարդիկ, այն ժամանակ, իրենց ուշադրությունը կենտրոնացրել են կապույտ երկնքի վրա, որը հուշել է լավ կամ վատ եղանակ որսի համար:
Այս թեորիան առաջ են քաշել ճապոնացի գիտնականները, որոնք խնդրել են 350 ուսանողներին 3 րոպեի ընթացքում 11 գույն դիտել, հետո ըստ ցանկության դասավորել դրանք: Ուսանողները նաև անհատականության տեսակը որոշող թեստ են անցել:
Այս ամենը ապացուցել է, որ իրոք կանայք համակրանք ունեն վարդագույնի հանդեպ, իսկ տղամարդիկ կապույտի և կանաչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել