Ուկրաինական հեղափոխությունն ունի երկու առավելություն` 1) սոչիական պուտինիադան, որը խանգարում ռուսակամ ուղիղ միջամտությանը եւ 2) որքան էլ տարօրինակ թվա` միանձնյա առաջնորդի բացակայությունը: Չկա այն "լիդեռը", ում հետ կարող են գաղտնի գործարքներ կնքել, ում կարող են խաբել կամ կաշառել "աշխարհի ուժեղները": Սա ամենակարեւոր հանգամանքն է` տհաճ Մոսկվայի ու անգամ Վաշինգտոնի համար եւ անչափ շահեկան ուկրաինացիների համար: Կուսակցական պատվիրակները ամեն օր գալիս են մայդան զեկուցելու ու պատգամներ ստանալու հենց ժողովրդից` այնտեղ շաբաթներով կանգնած անձնուրաց ու անհաշտ քաղաքացիներից: Սա է այն իրական, ուղիղ "ժողովրդավարությունը", democratia-ն,որի մասին հեգնանքով ու ատելությամբ են խոսում բոլոր ստրկատերերն ու ստրկամիտները: Մեծ հաշվով, ՈՒկրաինան արդեն հաղթել է: Հաղթել է ամենադաժան ու վտանգավոր թշնամուն` իր ներսի ստրուկին: Կեցցե ազատ ՈՒկրաինան, կեցցե ազատ Հայաստանը, կեցցե Ազատությունը!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել