Այսօր ԱԺ-ն ատաջին ընթեցմամբ ընդունել է Սևանա Լճից 150 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու մասին օրինագիծը: Հիմա հարցն այն չէ, թե ինչքանով է Սեւանին վնաս հասցնելու այս օրինագիծը: Որ վնաս է, այն էլ մի քանի տեսանկյունից, հատուկ ապացուցման կարիք չի զգում, ինչքան էլ վարչապետը ու նրա թիմակիցները թիվ ու թվաբանություն բերեն, ընդ որում՝ կասկածելի:
Հիմա ասելիքս այդ չէ, այլ օրինագծի քննարկումից մի դրվագ-երկխոսություն՝ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ թեմաներով, ՓԱՆՋՈՒՆԻԱԿԱՆ երանգներով ու սատիրա-հումորեսկային նոտաներով:
Կարկառուն ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի ելույթից հետո էլ ավելի կարկառուն ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը հարց է տվել նժդեհականին. «Պարոն Այվազյան, կարո՞ղ եք այնպես անել, որ Ենիսեյ գետն էլ Հայաստանով հոսի»: Ըստ Թերթ-ի, Վահան Հովհաննիսյանի ասածից հետո ԱԺ նիստերի դահլիճում աժիոտաժ է սկսվել: Այդ աժիոտաժի մեջ չի լսվել Վարդան Այվազյանի՝ Վահան Հովհաննիսյանին ուղղված արձագանքը, որը նա ավելի ուշ լրագրողների խնդրանքով
ներկայացրել է այսպես. «Երբ որ դուք Բոսֆորը կսարքեք արյան ծով, այն ժամանակ էլ մենք Հայաստանը կսարքենք ծովից ծով, Ենիսեյն էլ Հայաստանով կհոսի»:
Ահա այսպիսի ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ զրույցներ՝ բնապահպանական թեմաների համատեքստում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: