Galatv.am-ը գրում է.
«Դիկտատորական օրենքը չեղյալ հայտարարելու վերաբերյալ մեր պահանջին ի պատասխան Յանուկովիչը առաջարկել է միայն որոշակի փոփոխություններ կատարել այդ օրենքում։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ չեղյալ համարել օրենքը, եւ վե՝րջ։ Մեր պահանջն է՝ 2014թ․ անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, եւ մենք չենք նահանջելու։ Մենք շարունակում ենք պաշտպանել մեր դիրքերը՝ Մայդանում, եւ ռեգոններում։ Բանակցությունները շարունակվում են, եւ մենք որեւէ կարգի սադրանքների չենք ենթարկվելու»,- հունվարի 26-ին Մայդանում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է Վիտալի Կլիչկոն։
Իր հերթին ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ այն օրենքը, որ ուկրաինացիներին արգելում է ազատ ապրել իրենց իսկ երկրում, պետք է չեղյալ համարվի։ Միաժամանակ չի մեկնաբանել նախագահ Յանուկովիչի առաջարկը իր կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



