Հայացքս ճամփա եմ դրել.
Քայլերդ չկան մոտեցող:

Մարմինս անձև եմ փռել.
Ձեռքերդ չկան քանդակող:

Հույսերս երկինք են փարվել.
Կրքերդ չկան անձրևող:

Մատներս մերկ եմ մեկնել.
Մազերդ չկան խռնվող:

Տարփանքս ծով եմ ալիքել.
Մերժումդ էլ չկա խռովող…

Ափսոսըս վարգում է անսանձ.
Անունը չգիտեմ` կանչեմ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել