Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանը կոչ է անում Արևմուտքին, մասնավորապես ԱՄՆ-ին չմիջամտել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: «Ռոսբալտ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հայտնել է, որ Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովի ժամանակ քննարկել է Ուկրաինայի հարցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
«Ես հրավիրել եմ Ջոն Քերիի ուշադրությունը, որ շատ կարևոր է հիմա չմիջամտել գործընթացին և խուսափել իրավիճակը թեժացնող հայտարարություններից: Հույս ունեմ, որ նա ականջալուր եղավ: Շատ կարևոր է, որ դրսից չհնչեն այնպիսի կոչեր, որոնք ընդդիմությունը և հատկապես զինված գրոհայինները կընկալեն որպես խրախուսանք և կգործեն՝ կարծես հիմնվելով եվրոպական հանրության կարծիքի վրա»,- նշել է Լավրովը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Կիևում ցուցարարների և իրավապահների միջև սկսված բախումները մի քանի օր է շարունակվում են: Բախումների արդյունքում առաջին զոհերից հետո Արևմուտքը բավական խիստ է արձագանքել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



