1in.am-ը գրում է.

Քվեբեկում շարունակում են որոնել ծերանոցի անհետ կորած 30 բնակիչներին՝ հայտնում է BBC-ն:

Որոնողական օպերացիան անցկացվում է սառնամանիքի պայմաններում: 

Ունեցած տեղեկությունների համաձայն՝ Իլ-Վերտ քաղաքի ծերանոցում հունվարի 23-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել էր 8 մարդ: 

Այրված շինությունը քանդվել էր ու ծածկվել սառույցի հաստ շերտով:

Նշվում է, որ անհետ կորած մարդկանց հիմնական մասը կարող էր տեղաշարժվել միայն հաշմանդամի սայլակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել