Ռուսաստանը կոչ է անում Եվրամիությանը չմիջամտել Ուկրաինայի գործերինPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանը կոչ է անում Եվրամիությանը չմիջամտել Ուկրաինայի գործերին և ավելին՝ սպառնալ պատժամիջոցներով: «Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

«Արևմտյան, այդ թվում եվրոպացի դիվանագետները, որոշ նախարարներ աչքի են ընկել Մայդանում իրենց հայտարարություններով, երբ այնտեղ գերակայում էին ԵՄ-ի դրոշներն ու եվրաինտեգրման կոչերը: Իսկ հիմա վտանգավոր է արևմտյան դիվանագետների համար Մայդան մտնել, դրոշներն այլ են՝ սև և կարմիր, իրավիճակը հիմա բոլորովին այլ է»- ասել է դիվանագետը:

Նա նշել է, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն անհանգստացած են, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Նրա խոսքով՝ Կիև է ժամանել եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հաջորդ շաբաթ կժամանի Քեթրին Էշթոնը, սակայն Մայդանում նրանց ելույթ ունենալու մասին խոսք լինել չի կարող:

«Այսպիսի իրավիճակներում կայունության պահպանմամբ մտահոգ մարդկանց խնդիրը նրանում է, որպեսզի չմիջամտեն և ավելին՝ չսպառնան պատժամիջոցներով, այլ քաղաքական աջակցություն ցուցաբերեն նման երկրներին: Ես չեմ խոսում ֆինանսական աջակցության մասին, որ ունենալով նման հնարավորություն՝ ԵՄ չի ցուցաբերել»,- ընդգծել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել