Չեմ սիրում ՀԱԿ-ին, չեմ սիրում Փաշինյանին, բայց նախ, վարչապետն էլ աչքիս լույսը չի, հետո էլ օբյեկտիվ եմ ընկալում իրողությունը, իսկ իրողությունը կայանում է նրանում, որ Փաշինյանը չորով շշեց Տիգրան Սարգսյանին՝ հիմնավորված ու թվային արտահայտումով։ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, երբ մեր սիրելի վարչապետը հերթական գեղարվեստական գրականություն հիշեցնող ծրագիրը ներկայացրեց պրծավ, ոչ մի բան չասեց այն մասին, թե քանի տոկոսն է բնակչության ապրում աղքատության մեջ, չասեց թե ինչու են բնակչության եկամուտները նվազել, չխոսեց նաև իր և կառավարության այլ անդամների եկաամուտների մասին։

Փոխարենը, խոսեց Նիկոլը ու խոսեց նենց բաներից, որ ես իմ ընդգծված հակալևանական հալով չեմ կարա առարկեմ բերված թեզերին։ Մի քանի տվյալներ բերեմ Նիկոլի ասածներից.

  • 2008թ-ին Տիգրան Սարգսյանն իր անձնական եկամուտի վերաբերյալ հայտարարագրում  նշել է. 17 մլն 247 հզ. դրամ և 22 հզ. դոլար, իսկ 2012 թ-ին` 35 մլն դրամ և 870 հզ. դոլար 
  • 2010թ-ին պլանավորված 11 տոկկոս աղքատության տեղը արձանագրվեց 35.8 տոկոս աղխատություն, իսկ այս տարվա ցուցանիշը ընդհանրապես չհնչեցվեց, պարզապես նշվեց, որ պետք է փորձել նվազեցնել այն 8-10 տոկոսով
  • Չի կարելի ամեն հարցի տակից դուրս գալ հղում անելով համաշխարհային ճգնաժամի վրա
  • երկրում աղքատությունն աճում է, նվազագույն աշխատավարձը դոլարային արտահայտությամբ կրճատվում, իսկ նույն ժամանակաշրջանում պաշտոնավարած վարչապետի անձնական եկամուտները դրամային արտահայտությամբ`102.9%-ով, դոլարային եկամուտները` մոտ 4000 տոկոսով կամ 39 անգամ աճում են։

Ու հիմա մեկը ինձ կբացատրի, թե ոնցա ստացվում, որ Տիգրան Սարգսյանը չկարմմրելով շարունակում է խոսել ինչ որ հաջողությունների, զարգացման ու բարեկեցության մասին։ Ամոթն էլ լավ բան է պարոն Վարչապետ ջան, գոնե Ձեր «հաջողակ» բարեփոխումներն արեք անխոս ու առանց ցինիզմի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել