Footsport.am-ը գրում է.
Եվրոպական ֆուտբոլային գլխավոր գերատեսչության՝ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ UEFA.com-ի փորձագետները կազմել են այս մրցաշրջանում ամենահուսալի պաշտպանություն ունեցող եվրոպական ակումբների ցանկը: Այս առումով պարզվում է` Հայաստանի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար Արարատը ոչնչով չի զիջում գերմանական Բավարիային ու իտալական Ռոմային:
UEFA.com-ը համեմատել է եվրոպական բոլոր երկրների ազգային առաջնություններում հանդես եկող ակումբներին: Առաջատարների վեցնյակում ահա թե որ թիմերն են հայտնվել` հետևյալ ընթացիկ ցուցանիշներով ՝ 1. Օլիմպիակոս (Հունաստան) 20 խաղ, 6 բաց թողած գոլ, 1 գոլ` 300 րոպեում , 2. Լուսիտանս (Անդորրա) 10 խաղ, 4 բաց թողած գոլ, 1 գոլ` 225 րոպեում , 3. Շերիֆ (Մոլդովա) 19 խաղ, 9 բաց թողած գնդակ, 1` գոլ 190 րոպեում , 4. Արարատ (Հայաստան) 14 խաղ, 7 բաց թողած գոլ, 1 գոլ` 180 րոպեում:
Արարատի այս հաջողությանն այսպիսի մեկնաբանություն է տրված. Արարատը երկրի բարձրագույն խմբի առաջնության 14 հանդիպումներում ընդամենը 7 գնդակ է բաց թողել: Եթե չլիներ Շիրակից 0:3 հաշվով կրած պարտությունը,ապա վիճակագրական ցուցանիշն առավել տպավորիչ կլիներ: Այդ նույն՝ 14 խաղում ընդամենը 20 գնդակ խփելով` երևանցիները մոտակա հետապնդողից 8 միավորի առավելությամբ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ