Մի հատ ախմախ բան ասեմ էլի: Ինձ քրքրում են պղտոր կասկածներ, որ Յուքրըինում տեղի ուեցող վերջին սրացումները սկզբից մինչև վերջ կազմակերպվել ու վերահսկվում են ռուսների կողմից: Լրիվ լուրջ: Փաստարկներիս ոչ սպառիչ ցանկը հետևյալն է՝
նախ՝ Յանուկովիչի համար վերջնականապես փակվեցին Արևմուտքի հետ խաղեր տալու բոլոր խողովակները,
ու հետո՝ պրոցեսն էն աստիճան տապոռավարի ա տարվում (ընդգծված ուժային պայքար՝ իր ա ֆաշիստներով-բանով: Քաղաքական միտք չպարունակող՝ զուտ ուժային բախում և այլն), որ հեչ նման չի «քաղաքակիրթ ազգերի» ձեռագրին: Էլ չեմ ասում՝ բերկուտի ընդգծված պրովոկացիաները՝ իրավիճակը պայթացնելու պոտենցիալով (մարդ տկլորացնել ու նկարել, գցել ինտերնետ): Մի տեսակ չեմ հավատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել