Psymag.am-ը գրում է.

Անհաջողության պատճառներից մեկը անհամբերությունն է: Անհապաղ արդյունքներ ստանալու և բոլոր երազանքների իրականացման անզուսպ ցանկությունը ընկած է ձախողումների գրեթե մեծամասնության հիմքում: Սակայն  հաջողությունը ժամանակ է պահանջում, իսկ մեծ հաջողությունը` ավելի շատ ժամանակ: 
Ռիչարդ Բրենսոնը մի գիշերվա մեջ չի միլիարդատեր դարձել, իսկ Մադոննան ուղղակի մի օր առավոտյան չի արթնացել ու անակնկալի եկել` տեսելով, որ ինքը պոպ-երաժշտության թագուհին է: Դեյվիդ Բեքհեմն էլ ուղղակի մի քանի պարապմունքով չի վերածվել ֆուտբոլիստի:

Ակնումանենայնիվ, կա մի միջոց, որը գործածելի է ցանկացած մարդու պարագայում` անկախ նրա կենսաոճից: Մարդկանց մեծամասնությունը տեղյակ է դրանից, բայց երբեք չի կիրառում այն: Ինչո՞ւ: Երևի ավելի հեշտ է սպասել, որ աշխարհն ինքը կգա և կընկնի ոտքերիդ տակ: Սակայն աշխարհն անհամեմատ ավելի հպարտ է, քան մենք երևակայում ենք:

Այդպես, միջոցը, որի մասին հիմա կխոսենք, կարող եք ներառել ձեր զինանոցի մեջ ու որոշ ժամանակ անց ինքներդ կհամոզվեք դրա օգտակարության մեջ` տեսնելով շոշափելի արդյունքները: Այն կոչվում է «30 րոպեի տեսություն»: Սրա առավելությունը կայանում է  նրանում է, որ այն հարմար է բոլորի համար և հեշտությամբ ինտեգրվում է ցանկացած գրաֆիկի մեջ: Գաղափարը կայանում է նրանում, որ դուք ամեն օր կատարում եք մեկ փոքրիկ գործողություն 30 րոպեի ընթացքում, իսկ հետո կատարելագործում եք այն և բարդացնում: Կարծես տարրական բան է, այնպես չէ՞: Բայց, օրինակ, օրական 30 րոպե տրամադրելով ընթերցանությանը դուք մեկ տարվա ընթացքում կընթերցեք մոտավորապես 24 գիրք, իսկ դա ավելին է, քան մարդկանց մեծամասնությունը կարդում է տասը տարվա ընթացքում:

Նույն կերպ դուք կարող եք օրական կես ժամ տրամադրել օտար լեզվի ուսուցմանը, ինքնակատարելագործմանը, հոգեբանական խնդիրների լուծմանը, կրեատիվության զարգացմանը կամ որևէ այլ օգտակար հմտության ձևավորմանը, ձեռք բերել առավել խորը և համակարգային գիտելիքներ հետաքրքրող հարցի շուրջ, ստանալ բացակայող փորձը: Օգտագործեք օրական կես ժամ նպատակներին հասնելու համար: Զբաղվեք նրանով, ինչը միշտ հետաձգում էիք ժամանակ չլինելու պատճառով: «30 րոպեի թեորիան» որոշ ժամանակ, ասենք` կես տարի, կիրառելուց հետո ետ նայեք ու փորձեք հիշել, թե ինչից էիք սկսել: Դուք հաճելիորեն զարմացած կլինեք, թե որքան եք առաջ գնացել ընդմանեը օրական 30 րոպեի շնորհիվ:

Հիշեք, դուք նման կերպ ավելին եք անելու, քան անում են շատերը: Ուղղակի եղեք համբերատար: Մի սպասեք ակնթարթային արդյունքների: Ամեն ինչի համար ժամանակ է պետք, իսկ որքան մեծ է նպատակը, այնքան ավելի շատ քայլեր են պետք:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել