Footsport.am-ը գրում է.
Մեկօրյա ընդմիջումից հետո այսօր Հոլանդիայում կայանում են շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարի 9-րդ մրցափուլի հանդիպումները: Մասնակիցները մրցավայրը փոխել են, և այն այս անգամ անցկացնում է Էյնդհովեն քաղաքի Բարձր տեխնոլոգիաների համալսարանում: Կենտրոնականը Լևոն Արոնյան-Սերգեյ Կարյակին մրցախաղն էր: Հայ շախմատիստը 6 միավորով առաջնության առաջատարն է, իսկ ռուս գրոսմայստերը` 5,5 միավորով առաջատարի մերձակա հետապնդողը: Արոնյանը վերջին 2 մրցափուլերում իր պարտիաներն ավարտել էր խաղաղ արդյունքով, ինչը հնարավորոթյուն էր ընձեռել նրա մրցակիցներին ընդհուպ մոտենալ առաջատարին: Մինչև այս մրցամարտն էլ Կարյակինն իր հարցազրույցում հայտարարել էր, որ պայքարելու է մրցաշարի հաղթողի կոչման համար, իսկ այդ նպատակն իրագործելու համար պարտավոր է մեկ միավոր վաստակել Արոնյանի դեմ մրցախաղում: Սակայն մի բան է ցանկանալը, մի այլ բան այն իրականացնելը: Արոնյանը շատ ակտիվ անցկացրեց պարտիան, և սկզբնախաղից հետո Կարյակինը փորձում էր միայն պաշտպանվել: Նավակային վերջնախաղում Արոնյանն ուներ անցողիկ զինվոր, որի առաջխաղացմանը ռուս գրոսմայստերը ոչ մի կերպ չկարողացավ խոչընդոտել և 61-րդ քայլին ստիպված անձնատուր եղավ: Արոնյանը մրցաշարում տոնեց իր 5-րդ հաղթանակը և 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ