Kinoashkharh.am-ը գրում է.
«Այսօր պլյուս» Ֆիլմարտադրության իրականացրած «Ռոմանտիկները» նոր գեղարվեստական ֆիլմի համաշախարհային պրեմիերան կկայանա հունվարի 26-ին Գյոտեբորգի միջազգային կինոփառատոնում (Շվեդիա)։
Սա երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։
Գյոտեբորգի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 37-րդ անգամ, այն համարվում է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոներից մեկը, որի շրջանակներում ցուցադրվում են աշխարհի ճանաչված ռեժիսորների շուրջ 500 ֆիլմեր։
«Ռոմանտիկներն» իրականացվել է «Այսօր պլյուս» ֆիլմարտադրության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Գյոտեբորգի կինոհիմնադրամի, Արևելաեվրոպական կինոալյանսի, ԷԱՎԻ-ի և այլ ընկերությունների աջակցությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել