1in.am-ը գրում է.

Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հաստատել է, որ ուրբաթ օրը Կիև կուղևորվի՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի անունից՝ որպես նրա և Յանուկովիչի հեռախոսազրույցի շարունակություն՝ օգնելու երկրում տիրող ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Այսօր առավոտյան Բառոզուն Յանուկովիչի հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ անհանգստություն էր հայտնել երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների առնչությամբ, կոչ արել իշխանություններին երկխոսություն սկսել ընդդիմության հետ և նախազգուշացրել ԵՄ-ի կողմից պատասխան գործողությունների հնարավորության մասին, եթե իրավիճակն Ուկրաինայում չբարելավվի: 

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բայիի խոսքերով՝ կողմերը նաև քննարկել են Ֆյուլեի այցն Ուկրաինա և Էշթոնի հնարավոր այցը, որը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել