Kinoashkharh.am-ը գրում է.
Հայաստանում շուտով մի նոր քաղաք կկառուցվի։ Այն չի անվանակոչվի ու չի էլ բնակեցվի, բայց կապրի։ Կապրի՝ դառնալով կինոնկարահանումների տարածք և ստեղծագործական միջավայր։
Ծնվելիքը լիամետրաժ խաղարկային ֆիլմ է՝ ուղղված նախ պատանիներին և ապա բոլորին, առանց տարիքային սահմանափակման։ Ռեժիսոր Արա Առուշին այս անգամ հետաքրքրել է արևելյան մարտարվեստների վարպետ Բրյուս Լին։ Նրա, իսկ ավելի ճշգրիտ՝ նրա կյանքի ու փիլիսոփայության ազդեցության մասին ռեժիսորը կպատմի էքշըն և կատակերգության ժանրի շրջանակներում։ Առուշի կարծիքով` այդ կերպ առավել հասանելի կլինի Բրյուս Լիի փիլիսոփայությունը։ «Նա, արևելյան մարտարվեստներին հիանալիորեն տիրապետելուց բացի, ստեղծել է նաև մեծ փիլիսոփայություն, որի իմացությունը մեծապես նպաստում է անձի, անհատի ձևավորմանն ու դրսևորմանը։ Այս ֆիլմով հենց այդ նպատակն ենք հետապնդում»,- վստահեցրեց Արա Առուշը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ