Մի անգամ կենդանիների մասին հաղորդում էի նայում, որտեղ պատմվում էր արնախում մի չղջիկի մասին, որը գալիս կպնում է խոշոր անասունների ջանին ու այնքան է արյունները խմում, մինչև կենդանին դանդաղորեն սատկում է` սակավարյունությունից:
Տենց մի վամպիր չղջիկ էլ մեր վարչապետն է: 10 տարի առաջ Տիգրան Սարգսյանը իրականացրեց ոսկու խայտառակ գործարքը, երբ 17 տոննա ոսկին վաճառեց, իսկ հաշված շաբաթներ հետո ոսկու գինը կտրուկ բարձրացավ: Նույն հերոսությամբ մեր արնախումը փայլում է այս անգամ. կառավարության այսօրվա որոշմամբ, Հայաստանը վաճառքի է հանել 67 կիլոգրամ ընդհանուր քաշով 14 հազար 761 հատ ոսկյա իր, 873 կարատ ադամանդ, 762 կարատ ալմաստ, 102 կիլոգրամ կուլտիվացված մարգարիտ և այլն...

Եվ սա այն դեպքում, որ ցանկացած փորձագետ ձեզ կփաստի, որ առնվազն առաջիկա 2-3 տարիներում այս թանկարժեք իրերի գները միայն աճելու են, որովհետև Մերձավոր Արևելքում անկայունությունը միայն ավելի է խորանում, իսկ նավթային շուկան ալեկոծվում է, ուստի բորսաներում միակ վստահություն վայելող ապրանքը թանկարժեք մետաղներն ու քարերն են: 

Բայց մեր պատուհաս վարչապետը հավանաբար այլ կարծիք ունի, կամ էլ մեզ է ավանակի տեղ դրել ու հիմա, այդ միլիոնավոր դոլարների զարդերը վաճառելով, այնպես կանի, որ ինքն ու իր մերձավորները դրանք գնեն ցածր գներով, իսկ հետո, երբ գները հասնեն մաքսիմումին, արդեն կվաճառեն: Մի խոսքով, նույն աֆյորան կանեն, ինչ ոսկու դեպքում:

Սա բացահայտ սրիկայություն է՝ լկտի, ցինիկաբար իրականացվող, անթաքույց ու առանց խղճի խայթի, և ես ասում եմ, որ եթե, վաղ թե ուշ, Տիգրան Սարգսյանը պատասխանատվության չկանչվի իր այս հանցագործությունների համար, ուրեմն այս պետությունը իրավունք չունի գոյություն ունենալու, իսկ էս ազգը մեռնող ազգ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել