Վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե սոցիալապես խոցելի խավերը կշարունակեն 1 խմ գազի դիմաց վճարել 100 դրամ` նոնսենս է, քանի որ Հայաստանում՝ ըստ վիճակագրության, աղքատ է 1 միլիոն քաղաքացի կամ յուրաքանչյուր երրորդը: Իսկ կառավարության տնտեսական ձախողված քաղաքականության արդյունքում՝ աղքատների թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, էլ ավելին է և բնական է, որ բոլորն էլ պետք է գտնվեն խոցելի խմբում՝ 1խմ գազի դիմաց վճարելով 100 դրամ: Մինչդեռ, այն ինչ ասում են կառավարությունում՝ ընդամենը ծածկադմփոց է, քանի որ իր մեջ չի ընդգրկում Հայաստանի ողջ խոցելի դաշտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել