Ուկրաինական ընդդիմությունը արտահերթ ընտրություններ է պահանջում Panorama.am-ը գրում է.

Ուկրաինական ընդդիմադիր «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կոչ է արել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում: 

«Եթե չանեք դա, ապա դա կանի ժողովուրդը», - Կլիչկոյի խոսքերը մեջբերում է «Իտառ-Տասս» գործակալությունը: 

«Եթե նախագահը ձեռք չմեկնի, ապա մենք հարձակման կանցնենք», - ավելացրել է  Կլիչկոն Մայդանում հավաքված ցուցարարների առջև:

Կլիչկոն ելույթ է ունեցել նախօրեին ընդդիմության ներկայացուցիչների և նախագահ Յանուկովիչի միջև կայացած բանակցություններից հետո: Խոսելով հանդիպմանը քննարկված թեմաներից, Կլիչկոն հայտնել է, թե Եվրամիության հետ մերձեցման հարցը, որն էլ երկրում քաղաքական ճգնաժամի պատճառ էր հանդիսացել, երկրորդ պլան է մղվել, և կողմերն, առաջին հերթին, քննարկել են երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել