1in.am-ը գրում է.
«Ժնև-2» համաժողովը հստակ ցույց տվեց, թե որքան ուժեղ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջազգային մեկուսացումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համաժողովի առաջին օրվա արդյունքներով:
«Համաժողովը հստակ ցույց տվեց, թե Ասադը որքան մեկուսացված է»,- ասել է պետքարտուղարը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ Ասադը չի կարող միայնակ հասնել Սիրիայում իշխանության պահպանման: Խոսելով սիրիական հակամարտության քաղաքական լուծում որոնելու գործընթացի մասին՝ Պետդեպի ղեկավարը նշել է, որ միջազգային հանրությունը դեռևս գտնվում է ճանապարհի սկզբին:
«Բոլորը գիտակցում են, որ «Ժնև-2»-ը երկար և բարդ գործընթացի սկիզբն է»,- ասել է Քերին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_246201.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



