IranianJourney07

Araratnews.am-ը գրում է.

Կիևի Գրուշևսկի փողոցում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվածների մարմիններից այսօր բժիշկները հանել են փամփուշտները։

«Ուկրաինսկայա պրավդան», հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ Ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանը եղել է Եվրոմայդանի ակտիվիստներից մեկը։ Նա հրազենային վնասվածք է ստացել վզի և գլխի հատվածում։

Ըստ բժիշկների՝ զոհվածների մարմիններից հայտնաբերել են դիպուկահար հրացանից և ատրճանակից արձակված տարբեր տրամաչափերի փամփուշտներ։

Ինչպես հայտնում է «Լիցան», Սերգեյը Կիև էր ժամանել Դնեպրոպետրովսկից դեկտեմբերի 8-ին։ Դրանից առաջ նա կողմնակիցներ էր փնտրում իր հարազատ քաղաքում։ Սակայն ուկրաինացի ժողովրդի իրավունքների համար պայքարողներ Դնեպրոպետրովսկում այդպես էլ չի կարողացել գտնել։

Սերգեյը Կիև գնալուց առաջ ծնողներին ոչինչ չի հայտնել, և միայն Կիև հասնելուց հետո է զանգահարել նրանց։ Եվրոմայդանի շտաբ մտնելուն պես հայտարարել է. «Սա նաև իմ ապագան է։ Ես պետք է ապրեմ այս երկրում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել