Տարբեր լրատվական աղբյուրներ առանց ՊՆ-ի հետ ճշտումներ կատարելու՝ բնակչությանը տագնապեցնող լուրեր են տարածում: Մի արեք այդպիսի բան, դա անկանխատեսելի հետևանքներ կարող է թողնել:
Այո, պատերազմը վախենալու երևույթ է ... քանի որ.
ա) զոհվում են մեր հարազատներն ու հայրենակիցները, անկախ նրանից՝ զինապա՞րտ են, թե խաղաղ բնակիչ
բ) ավերվում է երկրի տնտեսությունը
գ) բնակչությունը տարագիր է դառնում իր բնակավայրերից:
դ) և այլն, և այլն ...
Եվ ի՞նչ, հաշտվե՞լ այդ մտքի հետ: Երբե՛ք:
Բնականաբար, նորմալ մարդը պետք է վախենա պատերազմից: Բայց ո՛չ երբեք սարսափի: Սարսափը կործանարար է:
Սովորենք օրինակ վերցնել բնությունից: Կենդանական ողջ աշխարհում հարձակվում, ինքնապաշտպանության դիմում են վախից: Անգամ ամենաանմեղ թվացող արարածները: Իսկ գազանի զոհ են դառնում սարսափահարները, նրանք, ովքեր անջատվում են իրենց՝ ինքնապաշտպանության դիմած խմբից: Գազանը խժռում է թույլին, հիվանդին, սարսափահար փախչողին:
Հետևաբար, պատերազմից խուսափելու միակ ձևը Գազանին համախմբված Ատամ ցույց տալն է: Սրենք մեր ժանիքները ...



