keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Գեղեցկության ուղեցույց. Ստեղծիր ուռուցիկ շուրթերի տպավորություն. ՖՈՏՈՇԱՐՔ

visibility 8755 commentմեկնաբանել

Գեղեցկության ուղեցույց. Ստեղծիր ուռուցիկ շուրթերի տպավորություն

Cosmo.am-ը գրում է.

Մասնագետ` Քրիստինա Փերսոուն, դիմահարդար, Նյու Յորք

Նախապատրաստում

Շուրթերին ծավալ հաղորդող քսուք քսիր, 5 րոպե անց մաքրիր անձեռոցիկով: Արդյունքում՝ շուրթերդ զգալիորեն կհաստանան:

1. Շրթներկիդ սուր ծայրով ուրվագծիր շուրթերդ (եթե շրթներկիդ ծայրը սուր չէ, կարող ես փոխարենը oգտագործել շրթունքի մատիտ)։

2. Այժմ շրջիր շրթներկդ և հարթ հատվածով մերսիր շուրթերդ, որպեսզի շրթներկի բարակ և կայուն շերտ ստանաս: Թող՝ այն ներծծվի:

3. Մատիտով ուրվագծիր վերին շրթունքդ և ստորին շրթունքիդ միջին հատվածը:

4. Շուրթերիդ միջին հատվածում շրթունքի փայլ քսիր այնպես, կարծես սիրտ ես նկարում, քանի որ փայլը շեշտադրում է արդեն իսկ ուռուցիկ շուրթերը:

Լուսանկարները ըստ Shutterstock-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել