Վարդան Ղուկասյանի տղան ԲՀԿ-ակա՞ն է, որ ահաբեկում է Սամվել Բալասանյանին...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, հարձակվել է Սամվել Բալասանյանի տան վրա և ահաբեկել... Ինձ զարմացրեց մի բան. Սպարտակն ինչու՞ է որդեգրել որոշ ԲՀԿ-ականների ոճը: Ախր, էդպես ժամանակ առաջ հեռախոսով ծղրտում ու խորոզլամիշ էր լինում Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, որը սպառնում էր սպանել ինձ: Բայց հետո այնքան տղամարդկություն չունեցավ, որ հայտարարեց, թե դա ինքը չի եղել, այլ իր բարեկամը: Ես միայն մի բան չեմ հասկանում, երբ զանգահարեցի Բագրատյանի բնակարան, ինչու՞ կինը ոչ թե ամուսնուն, այլ բարեկամին կանչեց...
Մի խոսքով, ցավում եմ կատարվածի համար. քաղաքապետի անձը պիտի անձեռնմխելի լինի, ոչ ոք իրավունք չպետք է ունենա հարձակվել ու ահաբեկել, մանավանդ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին՝ մի քանի ԲՀԿ-ականների մեթոդով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել