Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Մարդին նահանգի Քըզըլթեփե տարածքում շինարարական աշխատանքների հետևանքով ոչնչացվել է Հայկական բլուրը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը:
Թուրք հնաբան Նեզիհ Բաշգելենը շրջել է Մարդինում, որտեղ էլ նկատել է շինարարություն պատմական արժեք ունեցող վայրում: Հնաբանը գաղտնի լուսանկարել է պատմական վայրը, որտեղ ակտիվորեն շինարարություն է ընթացել:

Պարզվել է, որ տրակտորներն ավերել են բլուրը, որը կրում է Հայկական բլուր կամ Թիլ Արմեն անվանումը (թուրքացված` Թելերմեն), որը նրան անցել է մոտակայքում գտնվող հայկական գյուղի անունից:

Հնաբանի խոսքերով` շինարարական աշխատանքների առաջ եկած «աղբի» մեջ երևում են գտածոներ:

Հնաբանը նաև նշել է, թե ինքը դիմել է տեղի պատկան մարմիններին, սակայն «նրանք վախեցել են միջամտել»: Բաշգելենն արդեն նամակ է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարություն, սակայն, ինչպես երևում է, արդեն բավական ուշ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել