1in.am-ը գրում է.
Սիրիայում հաստատված խաղաղությունը շատ բաներով կախված է կառավարությունից, որը մեծ հաշվով պատասխանատու է երկրում արյունահեղության համար: Այս մասին Սիրիայի ճգնաժամի հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն:
«Կառավարությունը միշտ պատասխանատու է արյունահեղության համար, քանի որ պարտավոր է պաշտպանել իր ժողովրդին, իսկ մենք դա Սիրիայում չենք տեսնում»,- ասել է Բոնինոն:
Նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը չի կարող արդարացնել դաժան հաշվեհարդարները և մարդու իրավունքների ոտնահարումը:
«Պյուրալիստական և ժողովրդավարական Սիրիայի համար պայքարը երկարատև կլինի: Սակայն այսօր մեր գլխավոր նպատակն է դադարեցնել կրակը: Հակամարտության շարունակությունը խայտառակություն և ամոթ կլինի բոլորիս համար»,- ասել է նա և հավելել, որ հակամարտության կարգավորման գործընթացին պետք է ներգրավվեն տարածաշրջանային բոլոր ուժերը:



