1in.am-ը գրում է.

Այսօր Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը կբացվի Սփայք Ջոնսի «Նրա» (Her) ֆիլմի ցուցադրությամբ, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Խոակիմ Ֆենիքսը, ասվում է ֆորումի պաշտոնական կայքում:

Մրցութային ծրագրում ներկայացված է 15 ֆիլմ, որոնք հավակնելու են ոչ միայն Tiger Awards-ին, այլև 15 հազար եվրո մրցանակին: 

Կինոփառատոնի ժյուրիի կազմում են Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Էլիա Սուլեյմանը, հոլանդացի ռեժիսոր և սցենարիստ Նանուկ Լեոպոլդը, ինդոնեզացի կինեմատոգրաֆիստ ու նկարիչ Էդվինը, արգենտինացի պրոդյուսեր Վիոլետա Բավան ու ճապոնացի դերասանուհի Կիկի Սուգինոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել