Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառվել է մի որոշման նախագիծ, որով աճուրդի կհանվեն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում պահվող արժեքավոր իրերը, մասնավորապես պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից և պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից բացի, մնացած արժեքները կհանվեն աճուրդի։
Սա կարծես թե պահուստային ֆոնդի 1,4 տոննա ոսկու վաճառքի «տրամաբանական» շարունակությունն է լինելու՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Ընդ որում, դրանց պահպանումը, ըստ պաշտոնյաների, «ոչ արդյունավետ և աննպատակահարմար»։ 
Իսկ արդյո՞ք արդյունավետ և նպատակահարմար է այս կառավարության և Տիգրան Սարգսյանի գործունեությունը, ով պատրաստ է վաճառել հնարավոր ամեն ինչ։ Չնայած, մեծ հաշվով վաճառելու շատ բան չի էլ մնացել, իսկ Տիգրան Սարգսյանը հավանաբար իր առաջ խնդիր է դրել ավարտին հասցնել Հայաստանի ունեցվածքը վաճառելու իր «առաքելությունը»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել