Kinoashkharh.am-ը գրում է.
«Սանդենս» կինոփառատոնի մեկնարկից հետո դրա հիմնադիրներից և գաղափարական ոգեշնչողներից մեկը` դերասան և ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ուզում է հեռանալ փառատոնի հետ կապված գործերից:
«Երբեմն պետք է փոխել ղեկավարներին, դա վերաբերում է նաև ինձ: Ինձ, իհարկե, դուր է գալիս մեր հաջողությունը, բայց կարծես առաջ մթնոլորտն այստեղ ավելի լավ էր,- ափսոսանք է հայտնել Ռեդֆորդը:- Փառատոնն այլևս այն չէ, ինչպիսին եղել է նախկինում, և ինձ դա դուր չի գալիս»: Ռեդֆորդն ասել է նաև, որ մտադիր է թողնել ևʹ պրոդյուսերությունը, ևʹ ռեժիսուրան, որպեսզի ավելի շատ նկարահանվի կինոյում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել