Մեր արտաքին քաղաքականությունը միշտ եղել է կառուցողական: Մենք, ի տարբերություն շակալների հանրապետության, երբեք չենք վարել հարձակվողական քաղաքականություն: Մեր վարած քաղաքականության մեջ չեն եղել կլոր սեղանից դուրս այլ միջոցների անցնելու կոչեր: Պարզ է, որ ահաբեկում է նա, ով թույլ է և վախկոտ, սակայն այդպես չի կարող երկար շարունակվել: Արմենի պես սահմանի վրա մենք շատ տղեք կորցրեցինք հետպատերազմյան շրջանում: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին... այդ հրադադարի թուղթը զուգարանի թղթի արժեք չունի... ասում են՝ շուտով վերսկսվելու է պատերազմը...իսկ այն ե՞րբ է ավարտվել, որ մի հատ էլ վերսկսի...պատերազմը շարունակվում է, պարզապես ավելի դանդաղ ...մի քանի ամսից կլրանա այդ հրադավդարի 20 տարին... ես չեմ ծառայել, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, թե ինչա նշանակում պոստ պահել, սահմանին դեմ առ դեմ ազեռիներին դուրս գալ....բայց եկել է ժամանակը՝ փոխել մեր վարած քաղաքականությունը... պահանջողը հաղթող պետություննա, այլ ոչ թե պարտվածը..... ամեն մեկի հետ պետք է խոսալ իր լեզվով.... պետք է փոխել մեր ռազմավարությունը....կլոր սեղան նստել ատրճանակը ձեռքին.... ԺԱՄԱՆԱԿԱՆԱ ԱՐԴԵՆ..... ընդամենը մի պատճառ կա, որի համար չեմ գրում պատերազմի գլոբալ վերսկսման կոչ անող տեքստեր.... չնայած այն բանին, որ մենք ապացուցել ենք, որ քանակը և սպառազինությունը դեռ հաղթանակի գրավականը չէ, և այժմ կասկած չունեմ, որ կարող ենք հաղթել- բայց ոչ մի պատերազմ միակողմանի զոհերով չի լինում.......Աստված պահապան մեր սահմանապահ տղեքին.......
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել