«Что политика вещь циничная, я давно знал, но, что до такой степени я только понял». Владимир Владимирович Путин
Այս հակամարտության մեջ Ռոբերտ Քոչարյանի պահվածքը ի սկզբանե անհասկանալի էր, կամ ավելի ճիշտ, չափից դուրս հասկանալի էր, որը համարժեք է անհասկանալի լինելու, քանզի որպես վերլուծաբան քիչ թե շատ ուսումնասիրած լինելով Ռոբերտ Քոչարյանի գործելաոճը, կարող եմ ասել, որ այս անգամ նա ինքն իրեն նման չէր: Ինչևիցէ, եթե Քոչարյանը սկսել է նոր կանոններով խաղալ, ապա դա զուտ իր իրավունքն է, և մենք այստեղ կարող ենք միայն ուշադիր հետևողի դերում լինել և փորձենք հասկանալ, թե մինչև ուր է տանելու նրան խաղի այս նոր կանոնները:
Այն, որ վարչապետը պետք է ամեն գնով արդարանար, դա նույնպես կանխատասելի էր, սակայն կա մի մեծ բայց՝ ինչո՞ւ էր նա իր արդարանալու պրոցեսում, հաշվի չառնելով Տարոն Մարգարյանի փաստը, շահարկում էր իր կուսակցական ընկերոջ, ՀՀԿ-ի համար այդքան էներգիա և լումա ներդրած Տարոն Մարգարյանի հայրիկի` Անդրանիկ Մարգարյանի անունը: Ես հասկանում եմ՝ հիմա շատերը այս տողերը կարդալուց հետո կասեն՝ բա ում անունը տար. չէ որ Ռոբերտ Քոչարյանի օրոք վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր՝ մոռանալով, որ այդ նույն բանը կարելի էր անել առանց կոնկրետ անուն շահարկելու:
Հ.Գ. Թե Քոչարյանը, թե Տիգրան Սարգսյանը չպետք է մոռանան, որ այդ ժամանակ Տ. Սարգսյանը ԿԲ նախագահ էր, տնտեսական գործունեության առանցքային դերակատարներից մեկն էր: Գոնե այսքանը հաշվի առնելով՝ թող բոլոր ծագած հարցերը իրար մեջ լուծեն՝ առանց Ա. Մարգարյանի անունը տալու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=472015912910667&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել