Անկեղծ ասած ես իհարկե ակնկալում էի, որ ընտրություններից հետո հետևած քաղական պրոցեսսները անխուսափելիորեն կհանգեցնեն նրան, որ ազգային ժողովի նիստերում կավելանի շոուի էլեմենտը, բայց որ այս աստիճան… Չնայած հենց քարոզարշավից էլ կեղծավորությունը, երեսպաշտությունը ու անցյալի ուրացումը ստանդարտ երևույթի վերածվեցին, բայց ընտրություններն ավարտվել են հարգելիներս, միթե՞ մեր քաղաքական ուժերը չեն հասկանում, որ այս էժանագին պոպուլիզմով ու ձևականություններով լավագույն դեպքում զավեշտ կարող է առաջացնել, իսկ ավելի հաճախ, էլ ավելի խորը հիասթափություն ազգի ընտրյալներից։
Ասածիս վառ օրինակը հեննց այսօրվա նիստն է, որը ասես քասթինգ լիներ ինչ որ հոլլիվուդյան ֆիլմի համար։ Էլ քեզ Բագրատյան, էլ քեզ Գեղամյան, էլ քեզ կրքեր, էլ քեզ էմոցիաներ ու սուր էքսպրեսսիա, ասֆալտին գահավիժող ցուցարարներ ու պաստառներ պատռող օլիգարխներ։ Մի խոսքով, մոտս տպավորություն կա, որ «Տիտանների մենամարտը 2»-ն եմ նայում, ուղղակի ոչ մի ձև Պերսևսին չեմ տեսնում։
ու էս ամենի ֆոնին տրվող մելամաղձոտ, կատակերգական կամ մարտական հարցազրույցները ուղղված մեկը մյուսին, իրարից նեղանալները, իրար սպառնաալները, իրար գովերգելներն ու պաշտպանելները, ձեռք առնելներն ու հենելները։ Մի հատ ջրապտույտ է սա իննձ հիշացնում, որի հորձանքում եկ Ծառուկյանի գլուխն է երևում, մեկ Ալեքսանյանի մոդիֆիկացված քիթ, մեկ Փաշինյանի ձաայնն է լսվում, որն անմիջապես ընդհատվում է Վարչապետի մրմնջոցով…
Աբսուրդի հասցված երկրում միամտություն կլիներ սպասել լուրջ ու խոհեմ խորհրդարան, բայց դե գոնե մի քիչ դոզավորված մատուցեք էդ աբսուրդը, մեղք ենք մենք։



